head graphic

ՀԱՄԱՐՆԵՐ


1. Ստանդարտ մեկտեղանոց համարները փոքր սենյակներ են մեկտեղանի /queen size/ մահճակալով։ Համարներն ունեն լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։


2. Ստանդարտ երկտեղանոց համարներում  կարող եք ընտրել մեծ /king size/ մահճակալ կամ երկու առանձին մահճակալներ։ Համարներն ունեն լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։


3. Ձեզ ենք առաջարկում նաև ընտանեկան սենյակ։ Սա 2 ննջարաններով համար է` 2 հատ երկտեղանի մահճակալներով։ Սենյակները իրար հետ կապված են ընդհանուր դռան միջոցով։ Այստեղ դուք կգտնեք տնային հարմարավետություն և հանգիստ։ Այս տարբերակը հարմար է, երբ ճանապարհորդում եք ընտանիքով կամ ընկերների հետ։ Համարն ունի լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։ 


4. Կիսալյուքս համարները բաղկացած են ննջարանից և նախասրահից։ Համարները լուսավոր են և հարմարավետ, ավելի ընդարձակ են, քան ստանդարտ երկտեղանոց սենյակները։ Ունեն երկտեղանի մահճակալ, լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, բացվող բազմոց, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։


5. Հյուրանոցն ունի 3 լյուքս համարներ։ Այս ընդարձակ և լուսավոր սենյակները գտնվում են 4-րդ հարկում և ունեն պատշգամբներ։ Սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Ժամանակակից ոճով ձևավորված համարներն ունեն ննջարան, կահավորված հյուրասենյակ և խոհանոց։ Համարներում կան երկտեղանոց մահճակալ, լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, սեյֆ, սառնարան, թեյնիկ և բաժակներ և առանձին օդորակիչ։ 


6. «Դիանա» հյուրանոցի 56 քմ մակերեսով VIP համարը նրբաճաշակորեն նախագծված է ձեր հանգստի և բարեկեցության համար։ Այն գտնվում է 5-րդ հարկում և ունի պատշգամբ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Գորիս։ Այս շքեղ համարն ունի առանձին մեծ հյուրասենյակ, երկտեղանի մահճակալով ննջարան, խոհանոց` իր բոլոր հարմարություններով, ջակուզիով և լողախցիկով լոգարան։ Համարում կա համակարգիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, աթոռներ, սեյֆ, սառնարան, թեյնիկ և բաժակներ, ֆեն և առանձին օդորակիչ։ 


7. Արքայական համարը նախագծվել է խստապահանջ զբոսաշրջիկների համար: Ինտերիերն ունի յուրահատուկ դիզայն`պատրաստված փայտից: Բարձրակարգ սպասարկումը և հարմարավետ մթնոլորտը կդարձնեն Ձեր հանգիստն անմոռանալի: Այն գտնվում է 5-րդ հարկում և զբաղեցնում է 300 քմ մակերես: Ունի 3 ննջասենյակ, կահավորված խոհանոց, հյուրասենյակ, աշխատասենյակ համակարգչով, լրացուցիչ լողասենյակ: Կա նաև բուխարի և մեծ պատշգամբ: 


Որոշ համարներ ունեն պատշգամբ։
Հնարավոր է լրացուցիչ մահճակալի ավելացում։ 

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏՀԱՄԱՐՆԵՐՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍՆՈՒՆԴՏԵՂԱՆՔԱՄՐԱԳՐՈՒՄԳՆԵՐ
Copyright © Diana IVV.