Արքայական համարը նախագծվել է խստապահանջ զբոսաշրջիկների համար: Ինտերիերն ունի յուրահատուկ դիզայն`պատրաստված փայտից: Բարձրակարգ սպասարկումը և հարմարավետ մթնոլորտը կդարձնեն Ձեր հանգիստն անմոռանալի: Այն գտնվում է 5-րդ հարկում և զբաղեցնում է 300 քմ մակերես: Ունի 7 ննջասենյակ, կահավորված խոհանոց, հյուրասենյակ, աշխատասենյակ համակարգչով, լրացուցիչ լողասենյակ: Կա նաև բուխարի և մեծ պատշգամբ: