Ձեզ ենք առաջարկում նաև ընտանեկան սենյակ։ Սա 2 ննջարաններով համար է` 2 հատ երկտեղանի մահճակալներով։ Սենյակները իրար հետ կապված են ընդհանուր դռան միջոցով։ Այստեղ դուք կգտնեք տնային հարմարավետություն և հանգիստ։ Այս տարբերակը հարմար է, երբ ճանապարհորդում եք ընտանիքով կամ ընկերների հետ։ Համարն ունի լիարժեք կահավորված լողասենյակ, ֆեն, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։